Ամերիկյան F-35 կործանիչների վերանորոգման կենտրոնը բացի ԱՄՆ-ից կլինի նաև Թուրքիայում
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության քարտուղար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ F-35 կործանիչների վերանորոգման կենտրոնը բացի ԱՄՆ-ից լինելու է նաև Թուրքիայում:
Դեմիրը նաև ասել է ասել է, որ F-35 կործանիչների գնման վերաբերյալ պայմանագրի շրջանակներում գալիք տարում ևս երկու F-35 կործանիչ կբերվի Թուրքիա:
Անդրադառնալով տեղական ռազմական արտադրությանը թուրք պաշտոնյան նշել է, որ «Ազգային ռազմական ինքնաթիռը»(Milli Muharip Uçak) Թուրքիայի 5-րդ սերնդի կործանիչ է լինելու: Նրա խոսքով`այս ոլորտում սահմանափակ թվով երկրներ կան, որոնք ազգային ռազմական ինքնաթիռ են ստեղծում:
«Բացի MMP-ից, Թուրքիան արտադրում է նաև «Հյուրժեթ»( Hürjet) ինքնաթիռների շարժիչներ: MMP-ի շարժիչի համար A, B, C ծրագրեր ունենք: Մենք պատրաստ ենք ցանկացած գործընկերոջ աջակցության: Նույնիսկ եթե չլինի աջակցություն, ապա մենք այդ շարժիչը արտադրելու ենք»,- նշել է Դեմիրը:
Իսմայիլ Դեմիրը հայտնել է, որ Թուրքիան արտադրելու է նաև 250 «Altay» տեսակի տանկ:
«Այս տանկերի արտադրության համար օգտագործվելու են արտասահմանյան շարժիչներ, իսկ տեղական արտադրության շարժիչները պատրաստ կլինեն 2.5 տարվա ընթացքում»,- ասել է նա: