Քեյթ Միդլթոնը գնումներ է կատարել «աղքատների համար» խանութում
                                    Քեյթ Միդլթոնը երեխաների հետ Սուրբծննդյան նվերներ է գնել The Range մարանվաճառի դիսկոնտային խանութում: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Քեմբրիջի դքսուհուն՝ արքայազն Ջորջի եւ արքայադուստր Շառլոտայի հետ, նկատել է ուսուչուհի Սառա Դենիելսը:
«Մենք սովորել ենք այն ցուցադրական պերճությանն ու հանդիսավորությանը, որոնք գոյություն ունեն թագավորական ընտանիքի շրջապատում: Հրաշալի էր նրան տեսնել երեխաների հետ զեղչերի խանութում, ուր գնում են սովորական մարդիկ»,- ասել է Դենիելսը:
Ընտանիքը հավաքել է մի ամբողջ սայլակ ապրանքներ տան համար եւ խաղալիքներ, իսկ հետո տեղ զբաղեցրել ընդհանուր հերթի վերջում: Նշվում է, որ The Range-ի կառավարիչն իր խանութը կոչում է «John Lewis-ն աղքատների համար» (John Lewis-ը Բրիտանիայի համապիտանի խանութների ցանց է):
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    