Թուրք իրավապահների ամենախոշոր օպերացիան՝ երկրի սահմաններից դուրս

Ստամբուլի ոստիկանության թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները երկրի սահմաններից դուրս ամենախոշոր գործողությունն են իրականացրել։

Թուրքիայում տեղեկություն է ստացվել Հոլանդիայից դուրս եկած բեռնատարի մասին, որը պետք է հատեր Սերբիա–Բուլղարիա սահմանը։ Բուլղարիայի և Սերբիայի ոստիկանության աջակցությամբ կազմակերպված օպերացիայի արդյունքում մեկ անձ է ձերբակալվել։ Առգրավվել է 500․000 հատ էսթետիկ դեղահաբ, որը, ըստ ստացված տեղեկության, պետք է տեղափոխվեր Թուրքիա։

Տվյալ գործողությունը թուրք իրավապահների կողմից երկրից սահմաններից դուրս թմրանյութերի շրջանառության դեմ իրականացված ամենամեծ օպերացիան է:

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս