Բաժիններ՝

Ռուսաստանը գործիք չի դառնա ԱՄՆ-ի շահերի սպասարկման համար. Լավրով

Վաշինգտոնին չի հաջողվի Ռուսաստանն ԱՄՆ-ի շահերի սպասարկաման գործիք դարձնել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

Նախարարը նշել է, որ Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում գլխավոր խնդիրն այն է, որ ԱՄՆ-ը երբեք այդ հարաբերությունները չի դիտել որպես ինքնին կարեւոր: Նրա խոսքով՝ Ռուսաստանն ամերիկյան քաղաքական վերնախավի համար օբյեկտ է:

«Մեզ դեմոնացնում են, որպեսզի կարգապահ պահեն Եվրոպան եւ ամրացնեն եվրատլանտյան կապը: Կամ, օրինակ, այժմ լրջորեն քննարկում են, թե Ռուսաստանն ինչպես օգտագործեն Չինաստանի դեմ հօգուտ իրենց: Նաեւ մեր երկրում իշխանափոխության կամ ռուսական քաղաքականության փոփոխման դրդելու փորձերը, իսկ նման պատրանքով Վաշինգտոնում տառապում են շատերը, թելադրված են մեզ ԱՄՆ-ի շահերի սպասարկման գործիք դարձնելու ցանկությամբ»,- ասել է Լավրովը: «Մենք գիտենք երկրներ, որոնց ամերիկացիներին հաջողվել է հարկադրել նման (գործիքի – խմբ.) դեր կատարել, բայց, անշուշտ, մեզ հետ դա չի ստացվի»,- հավելել է նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս