Ավտոմեքենան բախվել է սյանը. կան տուժածներ
Դեկտեմբերի 22-ին, ժամը 12:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-4 ավտոճանապարհի Եղվարդ-Երևան հատվածի 7-րդ կմ-ին Opel Astra G (վարորդը՝ Յ. Հ., 1995 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը, այնուհետև՝ սահել ձորակը (մոտ 4 մ). առկա է գազի արտահոսք:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Վ. Հ.-ը (1975 թ.) հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան: