ՀՔԾ պետը մեկնել է արձակուրդ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին տրամադրել է 2018-2019 աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2018 թվականի դեկտեմբերի 21-ին: Այդ մասին նշված է Նիկոլ Փաշինյան ի ստորագրած որոշման մեջ: Սասուն Խաչատրյանի արձակուրդում գտնվելու ընթացքում ՀՔԾ պետին կփոխարինի նրա տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը: