««Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները Մոուրինիոյին ավտոբուսի տակ գցեցին». Ռոյ Քին
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը հայտնել է իր կարծիքը Ժոզե Մոուրինիոյի հրաժարականի մասին:
««Մանչեսթեր Յունայթեդի» որոշ ֆուտբոլիստներ թույլ մարդիկ են: Դուք չեք կարող աշխատել նրանց հետ: Նրանք ավելորդ քաշ են հավաքում, պատշաճ կերպով չեն մարզվում: Նրանք պետք է ամաչեն:
Ես Մոուրինիոյի ամենամեծ երկրպագուն չեմ, բայց չեմ կարող չհիշատակել ֆուտբոլիստների, ովքեր թաքնվում են իրենց գործակալների և իրենց ընկերների մեջքի հետևում: Սա պարզապես ծիծաղելի է:
Այլաբանորեն ասած, նրանք մարսեցին սպանությունը: Նրանք թաքնվեցին մարզչի ետևում՝ նրան ավտոբուսի տակ գցելով»,- Քինին է մեջբերում BBC-ն:
Սիրարփի Աղաբաբյան