Բաժիններ՝

Արամ Դավթյանը հորդորում է այլ բռնցքամարտիկների չմենամարտել Գոռ Երիցյանի հետ

Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանի պրոմոթեր Արամ Դավթյանը հորդորում է այլ բռնցքամարտիկների չմենամարտել Գոռի հետ:

«Գոռ Երիցյանի վերջին մենամարտը կարճ ստացվեց, բայց նա կարողացավ իր հաղթանակով նոր ճանապարհ բացել բռնցքամարտի աշխարհում: Հիմա Գոռի մոտ կլինի հանգստի շրջան և միայն մյուս տարի կիմանանք, թե երբ կլինի նրա հաջորդ մենամարտը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դավթյանը:

Վերջինիս խոսքով` Երիցյանը և իր մրցակցի միջև ռևանշ չի լինի, քանի որ պայմանագրի մեջ նման կետ չի եղել, և տարիքային սահմանն արդեն անցում է: «Գոռը գերազանցեց մրցակցին ինտելեկտի շնորհիվ: Խորհուրդ եմ տալիս բռնցքամարտիկներ չմենամարտել Գոռի հետ»,-առանձնացրեց նա:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Գոռ Երիցյանը դարձել էր WBO վարկածով աշխարհի երիտասարդական չեմպիոն: Կազանում ընթացող պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոուի ընթացքում հայ բռնցքամարտիկը 2-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ֆիլիպինցի Ալվին Լագումբային: Գոռ Երիցյանն իր 9-րդ մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում: Նա չի կրել ոչ մի պարտություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս