Բաժիններ՝

Spiegel-ի լրագրողը յոթ տարի հորինված հոդվածներ է հրապարակել. աղմկալից բացահայտում

Գերմանիայում աղմկալի բացահայտում է իրականացվել հռչակավոր  Spiegel պարբերականի հոդվածագիր Կլաաս Ռելոտիուսի (Claas Relotius) մասին, ով մեղադրվում է կեղծ տեղեկատվություն տրամադրելու մեջ։ Հրապարակումը տարածում է գտել ողջ գերմանական մամուլում, ներառյալ՝ Deutschlandfunk, Bild, Tagesspiegel և այլն։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, 33-ամյա Ռելոտիուսն արդեն խոստովանել է իր կեղծարարությունները և այլևս չի աշխատում պարբերականի համար։

Միայն Շպիգելի համար Ռելոտիուսը գրել է ավելի քան 50 կեղծ հոդված` ամբողջ աշխարհի մասին։ Ինչպես պարբերականն է  նշում, նրա մրցանակակիր հոդվածների մեծ մասը մանիպուլյացիաներ են` վայրերը, մեջբերումները, նույնիսկ մարդիկ:

Կլաաս Ռելոտիուսը, որպես ազատ լրագրող, աշխատել է նաև այլ լրատվամիջոցների համար, ինչպես, օրինակ, Financial Times Deutschland, SZ-Magazin, Zeit-ի առցանց տարբերակ և այլն։ Իր գործունեության ընթացքում պարգևատրվել է մի քանի մրցանակներով, այդ թվում` 2014թ. CNN-ի կողմից հռչակվել է տարվա լրագրող։ Առաջին մրցանակը ստացել է պատերազմի պատճառով հայրենիքը լքած սիրիացի փախստականի մասին հոդվածի համար, սակայն այս պատմության մեջ շատ տեղեկություններ են կեղծված` մեջբերումները, վայրերը, դրվագները, անձիք. ամենը կեղծ է։

Ձախողումների թվին է դասվում նաև Ադոլֆ Հիտլերի օրագրի պաշտոնական շնորհանդեսը, որից օրեր անց գերմանական Stern պարբերականը հայտարարեց, որ գրքերը կեղծված էին։

Շպիգելի խոսքով՝ ոչ բոլոր հոդվածներն են կեղծվել, սակայն արդեն դժվար է հստակ նշել, թե հրապարակված պատմությունների որ մասն են կազմում իրական փաստերը։

Ինչպես նշում է գերմանական Tagesschau տեղեկատվական կենտրոնը, Շպիգելը հետևություններ կանի այս դեպքից և կհիմնի անկախ փորձագիտական հանձնաժողով, որը պետք է հնարավոր մանիպուլյացիաների մասին ակնարկները քննի, ինչպես նաև հրատարակչության ներսում աշխատանքի ընթացքը և առօրյան բարելավի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս