Բաժիններ՝

Ուղեծրային զոնդը «սառած լիճ» է լուսանկարել Մարսի վրա

Mars Express ուղեծրագին զոնդը «սառած լիճ» է լուսանկարել Մարսի վրա, որը գտնվում է Կորոլյովի խառնարանում: Լուսանկարները հրապարակել է Եվրոպական տիեզերական գործակալությունը (ԵվՏԳ)։

Սառցադաշտն զբաղեցնում է ամբողջ 82-կիլոմետրանոց խառնարանը, որը գտնվում է Մարսի հյուսիսային բեւեռում: Ինչպես նշվում է ԵվՏԳ-ի կայքում, դրա կենտրոնում սառույցի հաստությունը կազմում է մոտավորապես 1,8 կիլոմետր:

Հուլիս ամսին հաղորդվել էր, որ Մարսի հարավային բեւեռի մակերեւույթի ներքո հաջողվել է հայտնաբերել հեղուկ ջուր: Mars Express ավտոմատ միջմոլորակային կայանը Բայկոնուրի տիեզերակայանից արձակել են 2003 թվականի հունիսի 2-ին: Նույն թվականի դեկտեմբերին ապարատը դուրս էեկել Մարսի ուղեծիր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս