Բաժիններ՝

Իրանի ԱԳ նախարարությունում պատմել են, թե ինչ պայմաններով երկիրը կմնա ԳՀՀԾ-ում

Իրանը միջուկային գործարքի մեջ կմնա, քանի դեռ այն օգուտներ է բերում, բայց դրանք ավելի ու ավելի են պակասում: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին:

«Մենք ԳՀՀԾ-ում (իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ այն օգուտներ է բերում մեզ, սակայն իրականում Իրանի օգուտը՝ տնտեսական շահերը, ավելի ու ավելի են պակասում: Մենք անհրաժեշտ որոշում կընդունենք, երբ ժամանակը գա»,- հայտնել է Արաքչին լրագրողներին:

Նա նշել է, որ ԱՄՆ-ը քաղաքական մեկուսացման մեջ է հայտնվել միջուկային գործարքից դուրս գալու պատճառով: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերալ համաձայնագրից: Նա նաեւ հայտնել է այս երկրի դեմ բոլոր պատժամիջոցները վերականգնելու մասին, այդ թվում՝ երկրորդային, այսինքն՝ մյուս այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: ԱՄՆ-ն օգոստոսի 7-ին վերստին գործարկել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը:

Վաշինգտոնը հայտարարել է իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու նպատակի մասին եւ դրա գնորդներին կոչ է արել հրաժարվել նման գնումներից: Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի լրացուցիչ պատժամիջոցները, որոնք ներառել են նավթի արտահանումը, ուժի մեջ են մտել նոյեմբերի 5-ին:

Ընդ որում՝ Վաշինգտոնը նավթային պատժամիջոցներից ժամանակավոր բացառություններ է տրամադրել Չինաստանին, Հնդկաստանին, Իտալիային, Հունաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Թայվանին եւ Թուրքիային: Մինչդեռ Եվրոպայում հանդես են գալիս միջուկային գործարքի պահպանման օգտին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս