«150 դոլարը հեքիաթ է, կեղծիք, մեզ մոտ գազը մոտ 300 դոլար արժե». Բագրատ Ասատրյան
«Ինչպես էներգետիկ համակարգը, այնպես էլ գազի ոլորտը մրցակցային եթե չլինեն, շատ դժվար է ապահովել գլոբալ առումով տնտեսական մրցունակություն։ Երկու մասով էլ բավականաչափ հնարավորություններ կան, որպեսզի մենք ավելի արդարացի սակագին ստանանք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով գազի գնի բարձրացման վերաբերյալ լուրերին։
Վարչապետի խորհրդականը չի կարծում, թե գազի գինը կբարձրանա. «Ակնհայտ է, որ Հայաստանի բանակցային ուժը շատ ավելի մեծ է՝ պայմանավորված՝ ինչպես լեգիտիմությամբ, այնպես էլ՝ հավելյալ շահերի զտումով»։
ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն էլ նկատեց՝ գազը միշտ մահակ է եղել ՌԴ-ի ձեռքին. «Մեր նպատակը պետք է լինի գնագոյացումը թափանցիկ դարձնելը։ Պարզ է, որ գազն ամեն տեղ տարբեր գներ պետք է ունենա, բայց տեսանելի պետք է լինի։ 150 դոլարը հեքիաթ է, կեղծիք, մեզ մոտ գազը մոտ 300 դոլար արժե։ Թե ռուսական ընկերությունը մեր տարածքում ինչ գնով է իր հաշվեկշռում ներառում, դա մեզ չպետք է հետաքրքրի, բայց մենք ունենք լծակներ, որ «ՀայՌուսգազարդի» թափանցիկությունն ապահովենք»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում