Բաժիններ՝

Գերմանիան 500 հազար եվրո կհատկացնի Վրաստանին պաշտպանական ոլորտի զարգացման համար

Գերմանիան մտադիր է 500 հազար եվրո հատկացնել Վրաստանին ՆԱՏՕ-ի հետ հանրապետության համագործակցության շրջանակում: Այդ մասին հայտնել է Թբիլիսիում Գերմանիայի դեսպանությունը:

«ՆԱՏՕ-ում Գերմանիայի դեսպան Հանս Դիթեր Լուկասը համաձայնություն է տվել Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության փաթեթի (SNGP) շրջանակում Վրաստանին 500 հազար եվրո հատկացնելուն: 2016 եւ 2017 թվականներին Գերմանիան արդեն երկու անգամ 500-հազարական եվրո է հատկացրել SNGP փաթեթի շրջանակում այդ դպրոցի զարգացման եւ մյուս նախագծերի իրագործման համար, փաթեթ, որը նպաստում է ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի հետագա մերձեցմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես ճշտում է դեսպանությունը, ֆինանսավորումը կուղղվի նաեւ Վրաստանում Պաշտպանության ինստիտուցիոնալ վերածնման դպրոցի (DIB) զարգացմանը»: Ինչպես ճշտում Է դեսպանությունը, Գերմանիան եւ Վրաստանը վերջին 10 տարում ակտիվորեն համագործակցել են պաշտպանական ոլորտում:

Բեռլինը օգնություն է ցուցաբարում Վրաստանին զինված ուժերի բարեփոխման եւ դրանք ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանեցնելու գործում, նաեւ օժանդակություն բանակի հանդերձմանը: 2016 թվականին Գերմանիայի պաշտպանության նախարարությունը Վրաստանի պաշտպանական գերատեսչությանն է հանձնել 24 բեռնատար ավտոմեքենա, որոնք հանդերձված են զանգվածային ոչնչնացման զենքից պաշտպանության սարքավորումներով:

Ընթացիկ տարվա նոյեմբերին Վրաստանի եւ Գերմանիայի միջեւ Բեռլինում ստորագրվել է երկու երկրների պատմության մեջ առաջին համաձայնագիրը պաշտպանության ոլորտում համագործակցության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս