Բաժիններ՝

ԱՄՆ-ը պատրաստ է վերանայել ԿԺԴՀ-ի նկատմամբ կիրառված մի շարք սահմանափակիչ միջոցներ

ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգանը վերահաստատել է Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ վերանայելու ԿԺԴՀ-ի նկատմամբ կիրառված մի շարք սահմանափակիչ միջոցներ՝ հումանիտար օգնության մատակարարումների խոչընդոտները վերացնելու նպատակով, ինչպես նաեւ մյուս այն նախաձեռնությունները քննարկելու մտադրությունը, որոնք թույլ կտան վստահելի հարաբերություններ հաստատել երկու պետությունների միջեւ։

«Հումանիտար օգնությունը չի արգելափակվում ՄԱԿ-ի պատժամիջոցներով: Սակայն առանձին միջոցառումների եւ տեղաշարժման թույլտվությունների վերանայումն իսկապես ազդում են իրենց կարեւոր աշխատանքը կատարելու հումանիտար կազմակերպությունների հնարավորությունների վրա»,-«Ռյոնհապ» գործակալությունը մեջբերում է Բիգանի հայտարարությունը, որը նա արել Է ԿԺԴՀ-ի խնդրով Հարավային Կորեայի հատուկ ներկայացուցիչ Լի Դո Խունի հետ Սեուլում կայացած հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: ԱՄՆ-ի Հատուկ դեսպանորդն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները «մտադիր չԷ թեթեւացնել միակողմանի պատժամիջոցները կամ ՄԱԿ-ի պատժամիջոցները (ԿԺԴՀ-ի նկատմամբ)»:

«Սակայն մեր եւ ԿԺԴՀ-ի միջեւ պարտավորությունների շրջանակներում մենք պատրաստ ենք ուսումնասիրել մի շարք այլ նախաձեռնություններ, որոնք կնպաստեին ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ վստահության հաստատմանը»,-հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս