Բաժիններ՝

Թբիլիսիում կացիններով ու ինքնաձիգներով զինված կողոպտիչները հարձակվել են բանկի վրա

Թբիլիսիի Վազիսուբանի արավարձանում ավազակային հարձակում է կատարվել «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա: Այդ մասին հայտնել է Rustavi2 հեռուստաալիքը:

Նրա տեղեկատվությամբ՝ չորս դիմակավոր անձինք բանկի շենք են ներխուժել աշխատանքի ավարտվելուց առաջ այն պահին, երբ ինկասացիայի ավտոմեքենան պետք է վերցներ փողերը: Ականատեսների խոսքով՝ հարձակվողները զինված էին ինքնաձիգներով ու կացիններով:

Միջադեպի հետեւանքով տուժել է բանկի պահպանության աշխատակիցը, որը վիրավորում է ստացել ճակատին: Շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց: Հայտնի է, որ հարձակվողներին հաջողվել է վերցնել փողերը, սակայն կոնկրետ գումարն առայժմ չի ճշտվում: Տեղում աշխատում է ոստիկանությունը:

Հարձակվողներին հաջողվել է փախչել: Առայժմ ոչ ոք բերման չի ենթարկվել: Հարուցվել է քրեական գործ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս