Բաժիններ՝

Կառլեն Պետրոսյանը նշանակվել է Ղրիմի կապիտալ շինարարության ծառայության ղեկավար

Ղրիմի կապիտալ շինարարության ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակվել է Կառլեն Պետրոսյանը: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ղրիմի Հանրապետության կառավարության կայքում, որը ստորագրել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը:

«Կառլեն Պետրոսյանին ընդունել պետական քաղաքացիական ծառայության և նրան նշանակել «Ղրիմի կապիտալ» շինարարության ծառայության ղեկավարի պաշտոնում», – ասվում է հրամանագրում:
Ծառայության նախկին ղեկավար Սվետլանա Մորավսկայան աշխատանքից ազատվել է նոյեմբերի 16-ին: Սամարայի շրջանային դատարանը կալանքի տակ է առել վերջինիս: Պաշտոնյան մեղադրվում է լիազորությունները չարաշահելու մեջ, որն այլ հետևանքներ է ունեցել:
Կապիտալ շինարարության ծառայության վերակազմավորան մասին հրամանագիրն Աքսյոնովը ստորագրել է դեկտեմբերի 18-ին՝ այն միավորելով Ղրիմի ճարտարապետության և շինարարության նախարարությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31