«Թույլ չենք տա Հայաստանի նկատմամբ ցանկացած շանտաժ». Զախարովան վերահաստատել է Կարասինի հայտարարությունը

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի խոսքերը, որը հույս էր հայտնել, թե Հայաստանը կդիմագրավի ԱՄՆ-ի շանտաժին, ճեպազրույցում վերահաստատել է վերջինիս հայտարարությունը.

«Կարծում եմ՝ այստեղ ավելացնելու ոչինչ չկա: Մենք թույլ չենք տա որևէ շանտաժ այն պետության նկատմամբ, որը գտնվում է սեփական պետականության ձևավորման, իր ապագա ճանապարհի ընտրության, նրա որոշման բարդ ճանապարհի վրա»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված Կարասինի այդ մեկնաբանությունը, Զախարովան նշել է. «Հնարավոր է՝ հարցով: Պետք է դիմել լրագրողներին: Չեմ կարծում, որ Գ.Կարասինը ընդհատել է լրագրողին և խնդրել գրառել գլխով անցածը: Կարծում եմ՝ դա հարցն էր»:

Տեսանյութեր

Լրահոս