Սուլշերը հինգշաբթի կանցկացնի իր առաջին մարզումը թիմի հետ
Ինչպես գրում է Mirror-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ մարզիչ Օլե-Գունար Սուլշերն արդեն Մանչեսթերում է:
Ըստ աղբյուրի տեղեկության՝ նոր մարզչի գլխավորությամբ թիմի առաջին մարզումը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 20-ին:
Հիշեցնենք, որ նորվեգացու հետ միասին մարզչական շտաբում աշխատելու են Մայքլ Ֆելանը, ինչպես նաև Մայքլ Կերիկը և Քիրան Մաքքեյնը:
Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է եկել 1996-2007թթ.: Նա Անգլիայի առաջնության վեցակի չեմպիոն է, երկու անգամ նվաճել է Անգլիայի գավաթը, հաղթել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան, երկու անգամ նվաճել է Անգլիայի Սուպերգավաթը, և մեկ անգամ՝ Միջմայրցամաքային գավաթը:
ԱՊԼ-ի 17 տուրերից հետո հավաքելով 26 միավոր՝ «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:
Ole Gunnar Solskjaer has arrived at the Lowry Hotel in Manchester. #mufc [Mirror] pic.twitter.com/4zZ2U8zaKx
— United Xtra (@utdxtra) December 19, 2018
Պատրաստեց Անի Գաբուզյանը