Ռուբեն Ռուբինյանը, Մխիթար Հայրապետյանը, Վարազդատ Կարապետյանը եւ Բաբկեն Թունյանն՝ ԱԺ հանձնաժողովների նախագահներ. Factor.am

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունենալու «Իմ քայլը» խորհրդարանական ապագա խմբակցության անդամների հավաք-ժողովը: Այն վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Հավաքում քվեարկության է դրվել Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, Լենա Նազարյանին եւ Ալեն Սիմոնյանին՝ փոխնախագահների պաշտոնում առաջադրելու հարցը: Խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի պաշտոններում առաջադրվել են համապատասխանաբար մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի եւ տրանսպորտի, կապի եւ ՏՏ փոխնախարար Դավիթ Սիմիդյանի թեկնածությունները:

Factor.am-ի փոխանցմամբ՝ բոլոր առաջադրված թեկնածուներին էլ ապագա խմբակցության անդամները կողմ են քվեարկել: Ազգային ժողովի արտաքին հարբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը լինելու է արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը:

Կառավարության կառուցվածքում տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում կրճատվելու է նաեւ սփյուռքի նախարարութունը, իսկ ահա նախարար Մխիթար Հայրապետյանը գործուղվելու է խորհրդարան: Նա էլ զբաղեցնելու է գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Աղբյուրը հաղորդում է, որ նախնական քննարկումների արդյունքում որոշվել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վարազդատ Կարապետյանն առաջադրվելու է Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման եւ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Բաբկեն Թունյանը, որը մինչ պատգամավոր ընտրվելը զբաղվում էր տնտեսական լրագրությամբ, կառաջադրվի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս