Ի՞նչ է հայտարարագրել նախագահ Արմեն Սարգսյանի օգնականը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Լիլիթ Երեմյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարատու պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները կազմել են 4000 ԱՄՆ դոլար:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Լիլիթ Երեմյանի դրամական միջոցները կազմել են 2 770 471 ՀՀ դրամ և 8000 ԱՄՆ դոլար:

2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել  է 2 706 890 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է երկու աշխատավարձերից՝ համապատասխանաբար կազմելով 1 984 573 ՀՀ դրամ և 722 317 ՀՀ դրամ: Անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:

Լիլիթ Երեմյանն Արմեն Սարգսյանի օգնականի պաշտոնում է նշանակվել 2018թ. սեպտեմբերի 17-ին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս