Բաժիններ՝

Թբիլիսիի ամանորյա գլխավոր տոնածառը տեղափոխվում է Առաջին հանրապետության հրապարակ

Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեի որոշմամբ Վրաստանի մայրաքաղաքի ամանորյա գլխավոր տոնածառն այս տարի կտեղադրվի ոչ թե Ռուսթավելիի պողոտայում, այլ Առաջին հանրապետության հրապարակում:

Քաղաքապետարանում վստահ են, որ այդ հրապարակը կդառնա ամանորյա տոնածառի տեղադրման ավանդական վայրը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը: Կալաձեն բոլոր ցանկացողներին հրավիրել է դեկտեմբերի 22-ին գալ հրապարակ՝ տեսնելու, թե ինչպես են վառելու գլխավոր եղեւնու լույսերը:

Դեկտեմբերի 28-ից մինչեւ 2019 թվականի հունվարի 7-ը Առաջին հանրապետության հրապարակում գործելու է «Ամանօրյա ավանը»: Այստեղ կանցկացվի տոնական մի քանի միջոցառում, այդ թվում՝ գալա-համերգ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս