Բաժիններ՝

«Միլանը» պատրաստ է գնել Ֆաբրեգասին 4 մլն եվրոյով, «Չելսին» պահանջում է 8 մլն

«Միլանը» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի տեղափոխությամբ:

31-ամյա խաղացողի պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի ավարտին, և նա հազվադեպ է խաղային ժամանակ ստանում ԱՊԼ-ում:

Ինչպես հաղորդում են La Gazzetta dello Sport-ը և Tuttosport-ը, չնայած այն բանին, որ «Չելսին» պահանջում է 8 մլն եվրո, «Միլանը» պատրաստ է վճարել այդ գումարի միայն կեսը՝ 4 մլն եվրո:

Ֆեյր-փլեյի հետ կապված խնդիրների պատճառով «Միլանը» կկարողանա գնել Ֆաբրեգասին միայն Հաքան Չալհանօղլուի վաճառքից ստացված գումարով: Վերջինիս նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում գերմանական ակումբները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս