Բաժիններ՝

«Միսս Տիեզերք-2018» տիտղոսը նվաճեց Ֆիլիպինների ներկայացուցչուհի Կատրիոնա Գրեյը

Ֆիլիպինների ներկայացուցչուհի Կատրիոնա Գրեյը նվաճել է «Միսս Տիեզերք-2018» տիտղոսը գեղեցկության 67-րդ միջազգային մրցույթում, որը կայացել է Բանգկոկի Impact Aren ցուցահանդեսային կենտրոնում: Այս որոշումը դեկտեմբերի 17-ին ընդունել է մրցույթի ժյուրին:

Պատվավոր երկրորդ տեղն զբաղեցրել է Վենեսուելայի ներկայացուցչուհի Ստեֆանի Գուտիերեսը: Այս տարվա հաղթողի թագը հանձնել է Դեմի Լի Նել Պիտերսը Հարավաֆրիկյան Հանրապետությունից, որ հաղթանակ էր տարել ԱՄՆ-ում «Միսս Տիեզերք-2017» մրցույթում:

Նախ ժյուրին հրապարակել էր թագի բոլոր հավակնորդուհիների անունները, այնուհետեւ ընտրել 20 առավել աչքի ընկածներին եւ ի վերջո որոշել լավագույնների եռյակը, որնց թվում էին ՀԱՀ-ի, Վենեսուելայի եւ Ֆիլիպինների ներկայացուցչուհիները:

Կատրիոնա Գրեյն իր հայրենիքում հայտնի է որպես հեռուստահաղորդավարուհի, երգչուհի, թատրոնի դերասանուհի եւ մոդել: Աղջկա հայրը ծնունդով Ավստրալիայից է, մայրը՝ ֆիլիպինուհի: «Միսս Տիեզերք» գեղեցկության մեիջազգային մրցույթն ամենամյա է եւ աշխարհում առավել հեղինակավորներից մեկը «Միսս Աշխարհ», «Միսս Ինտերնեշնլ» եւ «Միսս Երկիր» մրցույթների շարքում: Այն անցկացվում Է 1952 թվականից:

2017 թվականի նոյեմբերին «Միսս Տիեզերք» 66-րդ մրցույթը տեղի Է ունեցել ԱՄՆ-ում: Թաիլանդում միջոցառումն անցկացվել է երկու անգամ՝ 1992 եւ 2005 թվականներին: Այդ երկրի ներկայացուցչուհիները մրցույթում հաղթել են 1965 եւ 1988 թվականներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս