ԱԱԾ պետը վստահեցնում է՝ շահագրգռված է, որ երկրորդ նախագահի պաշտպանական թիմը դիմի Եվրոպական դատարան
ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայտարարություններին, որ դիմելու են Եվրոպական դատարան, նկատեց, թե առհասարակ ցանկացած պաշտպանական կողմ կարող է դիմել ցանկացած մարմնի, որպեսզի ստանա այս կամ այն հարցի պատասխանը, կամ որոշում, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը:
«Չեմ ցանկանում որևէ գնահատական տալ, կարծիք հայտնել, մարդու իրավունքների Եվրոպական դատարանն այն անկախ կառույցն է, որն այդ հարցի պատասխանը կտա: Երևի ես ամենաշահագրգռված անձանցից եմ, որպեսզի որքան հնարավոր է շուտ դիմեն Եվրոպական դատարան և ստանան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները»,- ասաց Արթուր Վանեցյանը:
Զվարթ Խաչատրյան