«Սա այն չէ, ինչ ես ուզում եմ». Ֆաբրեգասը՝ «Չելսիի» մասին
«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է իր ապագան ակումբում:
«Ես գիտեմ, թե ինչ դեր ունեմ ակումբում: Սակայն սա այն չէ, ինչ ես ուզում եմ: Ես շարունակում եմ լինել պրոֆեսիոնալ:
Ես ամեն ինչ անում եմ, երիտասարդների հետ եմ խաղում, խաղում եմ առաջին թիմի հետ, չնայած ես այս մրցաշրջանում լիարժեք խաղի չեմ մասնակցել: Բայց ես անում եմ այն, ինչ կարող եմ:
Իհարկե, սա բարդ իրավիճակ է ինձ համար: Ես խաղում եմ գավաթային հանդիպումներում և Եվրոպա լիգայում: Ես չեմ հանձնվում:
Ես այն մարդը չեմ, որ կսկսի դժգոհել և կդադարի աշխատել: Ես միշտ կլինեմ այնտեղ, որտեղ իմ կարիքը կլինի: Ամեն ինչ ունի իր ժամանակը»,- ասել է Ֆաբրեգասը:
Սիրարփի Աղաբաբյան