Տրակտոր, նոր գորգեր, նոր համակարգիչներ. Ինչ պայմաններում են աշխատելու նոր պատգամավորները. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Ազգային ժողովում նոր պատգամավորները կունենան նոր գույք, նոր համակարգիչներ եւ կզբոսնեն նոր գորգերով պատված միջանցքներով, կօգտվեն տրավերտինով երեսպատված նոր զուգարաններից։ 132 պատգամավորների համար ԱԺ աշխատակազմը նոր համակարգիչներ է գնել՝ հայկական արտադրության Armtab-եր, վճարել է մոտ 17 մլն դրամ։ Նոր լափթոփները կփոխարինեն հնացած Acer նոութբուքերին։
100 նոր համակարգիչ էլ գնվել է աշխատասենյակների համար։ 50 հատ նոր տպիչ սարք են ձեռք բերել եւ 4 հատ նոր Toyota Camry, որոնցից երեքը նախատեսված է ԱԺ նախագահի 3 տեղակալների համար, մեկը՝ աշխատակազմի ղեկավարի։ Դրանք եւս կվայելեն նոր եկողները, միայն չորրորդ Camry-ն է արդեն սպասարկում աշխատակազմին։ Հներն էլ, որոնք հիմնականում 2012 թվականի արտադրության են, կփոխանցեն հանձնաժողովների նախագահների տեղակալներին։
ԱԺ-ն նաեւ մեկ նոր տրակտոր է ձեռք բերել՝ այգու աշխատանքների համար, որը երեկ վրան կարմիր ժապավեն կապած՝ կանգնած էր ԱԺ բակում։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: