Վերջին հարյուր տարվա նորաձևության գլխավոր օրենսդիր է ճանաչվել Օդրի Հեփբյոռնը
Բրիտանացի դերասանուհի եւ ֆոտոմոդել Օդրի Հեփբյոռնին ընտրել են վերջին հարյուրամյակի նորաձեւության գլխավոր օրենսդիրը: Այդ մասին հայտնել է The Telegraph-ը:
Համաշխարհային հարցմանը, որը կազմակերպել էր DHL լոգիստիկական ընկերությունը, վեց հազար կին է մասնակցել Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Ավստրալիայից եւ Ճապոնիայից: Հեփբյոռնն առաջին տեղն է զբաղեցրել թվարկված բոլոր երկրներում, բացի ԱՄՆ-ից: Ամերիկացիներն իրենց առաջատար են ճանաչել Ջոն Քենեդիի տիկնոջը՝ Ժակլինին:
Մեծ Բրիտանիայում եւ Ավստրալիայում՝ երկրորդ, իսկ Իտալիայում եւ ԱՄՆ-ում երրորդ տեղում է հայտնվել արքայադուստր Դիանան: