«Երևանը հրաժարվել է «Պոլոնեզ» համալիրի մատակարարումներից». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Երևանին առաջարկել է գնել բելառուսական «Պոլոնեզ» համալիրները, որոնք Մինսկը նաև մատակարարում է Բաքվին, սակայն Հայաստանը հրաժարվել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Այո, ինձ համար ադրբեջանցիներն օտար չեն, բայց մենք ձեզ (հայերի) հետ միշտ միասին ենք եղել, և պետք չէ մեզ մեղադրել, որ Ադրբեջանին զենք ենք վաճառում: Եվ ինչի համար են քննադատում, հրթիռային համակարգի… Ուրեմն այսպես, որ դուք իմանաք. «Պոլոնեզ» հրթիռային համալիրը, երբ մենք այն ստացել ենք, գործադրեցինք մեր սպառազինությունում, մենք հրավիրել ենք  փորձարկմանը…  և հայերին, և ադրբեջանցիներին, և ռուսներին»,- ասել է Ա.Լուկաշենկոն ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով, փորձարկման ժամանակ ադրբեջանական կողմը համոզվել է զենքի բարձր ճշգրտության մեջ և խնդրել այն վաճառել:

«Իսկ մենք պետք է վարկը մարեինք, չինացիները մեզ դրա համար են վարկ տրամադրել: Ես այդ ժամանակ ասում եմ՝ լավ, վաճառում եմ ձեզ համալիր, և հայերին եմ ասում՝ ես պատրաստ եմ ձեզ նմանատիպ համալիրով ապահովել: Հայերը  հրաժարվեցին` հղում անելով, որ իրենք ունեն ռուսական «Իսկանդեր»»,- ասել է Լուկաշենկոն:

Նա նաև նշել է, որ, եթե խոսել սպառազինությունների վաճառքի մասին, Բելառուսն Ադրբեջանին մատակարարումների քանակի առումով «չորրորդ-հինգերորդ տեղն է զբաղեցնում, հաշվի առնելով «Պոլոնեզը»: Առաջին տեղը Բաքվին զենքի վաճառքի առումով, ըստ Լուկաշենկոյի, զբաղեցնում է Մոսկվան:

Թարգմանությունը՝ aysor.am-ի

Տեսանյութեր

Լրահոս