Ընդդիմությունը Վրաստանի նախագահի երդմնատվության օրը կուղևորվի Թելավի
«Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումը, որի մեջ մտնում է «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունը, պլանավորում է բողոքի ակցիա անցկացնել Թելավիում, որտեղ դեկտեմբերի 16-ին տեղի է ունենալու նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնակալման արարողությունը։
Ընդդիմադիր միավորումը հրաժարվում է ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները: Ընդդիմադիրները իշխանություններին մեղադրում են ընտրողների կաշառման եւ ահաբեկման միջոցով ընտրությունները կեղծելու մեջ: Դեկտեմբերի սկզբին նրանք բողոքի ընդգրկուն ակցիա անցկացրեցին Թբիլիսիի կենտրոնում եւ վերջնագիր ներկայացրեցին իշխանություններին՝ մինչեւ դեկտեմբերի 16-ը ստեղծել իրենց պահանջների կատարման աշխատանքային խումբ: Գլավոր պահանջներից մեկը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է:
«Քանի որ նրանք չանսացին մեր փոխզիջումային առաջարկություններին, դեկտեմբերի 16-ին մենք խաղաղ ակցիա կանցկացնենք Թելավիում: Դա կլինի կլինի խաղաղ ցույց, որին կմասնակցեն միավորված ընդդիմության բոլոր կուսակցությունները»,- բրիֆինգում հայտարարել է«Միասնական ազգայինշարժման» անդամ, Վրաստանի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն: Նրա խոսքով՝ Թելիից բացի, ակցիաներ կանցկացվեն Թբիլիսիում եւ Վրաստանի մի քանի այլ քաղաքներում: Առավել ընդգրկունն, այնուամենայնիվ, պլանավորվում է Թելավիում, հաղորդել է Sputnik-ը:



