Բաժիններ՝

Դանակով հարվածել է «Ոսկու աշխարհ» տոնավաճառի անվտանգության աշխատակցի կրծքավանդակին ու սպանել

«Ոսկու աշխարհ» տոնավաճառի անվտանգության աշխատակցի սպանության համար մեղադրանք է առաջադրվել նույն տոնավաճառում ոսկերչություն սովորող 35-ամյա տղամարդուն։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ անվտանգության աշխատակիցն սպանվել էր «Ոսկու աշխարհ» տոնավաճառի 6-րդ հարկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որին մասնակից էին եղել անվտանգության աշխատողներն ու նույն տոնավաճառում ոսկյա իրերի արտադրությամբ զբաղվող Գ.Ղահրամանյանի եւ նրա ընկերների միջեւ, որոնց թվում եղել է նաեւ 35-ամյա տղամարդը։ Վերջինս ունի բարձրագույն կրթություն, բայց որոշել էր սովորել նաեւ ոսկերչություն։

Վիճաբանության ժամանակ նա դանակով հարվածել է տոնավաճառի անվտանգության աշխատակից՝ Արամ Ասատրյանի կրծքավանդակի և որովայնի շրջանին, որոնց հետեւանքով տեղում նա մահացել էր։

Սպանության համար մեղադրանք է առաջադրվել Երեւանի բնակիչ Աղամալյանին։

«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ քրեական գործն ուղարկվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, որը մակագրվել է դատավոր Հարություն Մանուկյանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս