«Ես հաջողակ եմ եղել բոլոր ակումբներում և հավաքականում, Մեսսին՝ միայն Իսպանիայում». Ռոնալդու
Թուրինի «Յուվենթուսի» առաջատար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր մրցակից Լիոնել Մեսսիի մասին:
«Հավանական է, ես զգում եմ Մեսսիի կարիքը: Ես հաջողակ եմ եղել բոլոր ակումբներում և հավաքականում, Մեսսին՝ միայն Իսպանիայում:
Չեմ կարծում, որ ես պետք է ավելի շատ փաստարկներ բերեմ: Ես դուրս եկա իմ կարիերայի խորքից, ընդունեցի մարտահրավերները և մնացի ֆանտաստիկ ֆուտբոլիստ:
Հավանական է, որ Մեսսին ավելի շատ ունի իմ կարիքը, քան ես՝ նրա: Բայց եթե նա ուրախ է նրանով, թե որտեղ է հիմա, ապա ինձ ամեն ինչ դուր է գալիս:
Ես հարգում եմ նրան՝ որպես մարդ և կոլեգա: Նա աչքի ընկող ֆուտբոլիստ է և հաճելի մարդ: Բայց ես չեմ կարոտում ո՛չ նրան, ո՛չ ինչ-որ այլ մեկի»,- ասել է Ռոնալդուն:
Սիրարփի Աղաբաբյան