Մեսսին հավաքական վերադառնալու հարցով հանդիպում է ունեցել
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հանդիպել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Կլաուդիո Տապիայի հետ:
Ասոցիացիան ցանկանում է բանակցել 31-ամյա հարձակվողի հետ` ազգային հավաքական վերադառնալու համար:
Մեսսին վերջին անգամ Արգենտինայի ազգային հավաքականում դաշտ է դուրս եկել ամռանը՝ 2018 թվականի Աշխարհի գավաթի 1/8 եզրափակչի՝ Ֆրանսիայի դեմ խաղում (3:4): 2018 թվականի՝ թիմի մնացած հանդիպումները նա բաց է թողել:
Հաղորդվում է, որ Տապիայի և Մեսսիի հանդիպումը տեղի է ունեցել Մադրիդում, որտեղ տեղի է ունեցել «Լիպերտադորեսի» գավաթի եզրափակիչ հանդիպումը: Խոսակցությունը տևել է մի քանի րոպե:
Ասոցիացիայի ղեկավարը Լեոյին խնդրել է հաջորդ տարի վերադառնալ ազգային հավաքական:
Սիրարփի Աղաբաբյան