Բաժիններ՝

Աշխարհում զենքի խոշորագույն արտադրողների վաճառքները մեկ տարում աճել են 2,5 տոկոսով

Աշխարհում սպառազինության 100 խոշորագույն արտադրողների եւ ռազմական ծառայություններ մատուցողների վաճառքների ընդհանուր ծավալները 2017 թվականին 2016 թվականի համեմատությամբ, ամբողջությամբ վերցված, աճել են 2,5 տոկոսով եւ 2002 թվականի համեմատությամբ՝ 44 տոկոսով՝ կազմելով 398,2 միլիարդ դոլար: Այդ մասին հայտնել է Ստոկհոլմի Խաղաղության հիմնախնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտը (ՍԻՊՌԻ)՝ աշխարհի 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների տարեկան վարկանիշի հրապարակման առթիվ:

Ներկայացված տվյալները վկայում են վերջին երեք տարում, որն սկսվել է 2016 թվականին, վաճառքների մշտական աճի մասին՝ այդ ծավալների անընդհատ անկման հինգ տարուց հետո, արձանագրված է զեկույցում: ԱՄՆ-ի՝ ՍԻՊՌԻ-ի վարկանիշում ներառված 42 ընկերությունների վաճառքների ընդհանուր աճը 2017 թվականին կազմել է 2 տոկոս: Զենքի համաշխարհային վաճառքներում դրանց ընդհանուր բաժինն արդյունքում կազմել է 57 տոկոս, ինչն ԱՄՆ-ը գերիշխող է դարձնում այդ շուկայում:

Վարկանիշում ներառված ռուսական 10 ընկերությունների ընդհանուր բաժինը 2017 թվականին կազմել է 9,5 տոկոս, ինչը թույլ է տալիս Ռուսաստանը համարել 2017 թվականին սպառազինության՝ մեծությամբ երկրորդ արտադրողը: Այս դիրքը 2002 թվականից զբաղեցնում էր Մեծ Բրիտանիան, որը տեղափոխվել է երրորդ տեղը՝ 9 տոկոսով: ԱՄՆ-ի եւ Արեւմտյան Եվրոպայի ձեռնարկություններն, ինչպես եւ նախորդ տարիներին, շարունակում են գերիշխել վականիշում՝ դրանց թիվն ավելի քան 60 է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս