Լիլիթ Մկրտչյանը բարձր արդյունք է գրանցել Երևանի բաց առաջնությունում
Ավարտվեց գնդակային հրաձգության Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի բաց առաջնությունը, որը նվիրված էր Հայաստանի անկախության 27- ամյակին:
Մրցաշարին այս անգամ մասնակցել են Հայաստանի 5 մարզադպրոցի սաներ: Վազող թիրախ 10 մ 30+30 կրակոց մրցաձևում բարձր արդյունք է ցույց տվել Լիլիթ Մկրտչյանը` հավաքելով է 569 միավոր:
Օդամղիչ հրացան 10 մ 60 կրակոց վարժությունում հաղթել են Հրաչիկ Բաբայանը և Ալլա Պողոսյանը: