Գեղարքունիքի խոշոր ընտրատեղամասերում ձայների հաշվարկը շարունակվում է

Գեղարքունիքի մարզի, Տորֆավան, Վանեվան, Արտանիշ եւ Շողակաթ գյուղերում արդեն հայտնի են դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները: Տեղամասային ընտրական հանձնաժողովների տվյալներով՝ մյուս կուսակցություններից կամ դաշինքներից նկատելի առավելությամբ առաջ է ընթանում «Իմ քայլը» դաշինքը:

Շողակաթ համայնքի Արտանիշ գյուղում 440 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 260 ընտրող, որոնցից 200-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին: Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 36 ձայնով:

Ըստ «Արմենպրոսի»՝ 5 ձայն ստացել է ՕԵԿ-ը, 5 ձայն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, 4 ձայն՝ «Մենք» դաշինքը, 3-ական ձայն՝ «Լուսավոր Հայաստանն» ու «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը:

Շողակաթ գյուղում գրանցված 336 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 249-ը, որոնցից 208-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին, 11 ձայն ստացել է ՀՅԴ-ն, 10 ձայն՝ ԲՀԿ-ն, 8 ձայն՝ ՀՀԿ-ն, 4 ձայն՝ «Սասնա ծռեր» կուսակցությունը, 2 ձայն՝ «Լուսավոր Հայաստանը, 1 ձայն՝ ՕԵԿ-ը:

Տորֆավան գյուղում գրանցված 318 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 171-ը, որոնցից 127-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին: Երկրորդ տեղում «Մենք» դաշինքն է՝ 13 ձայնով: ՀՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» ստացել է 7-ական, ԲՀԿ-ն՝ 5, ՀՅԴ-ն՝ 3 ձայն:

Վանեվան գյուղում գրանցված 254 ընտրողից ընտրությանը մասնակցել է 167-ը, որոնցից 117-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին: 16 ձայն ստացել է ՀՅԴ-ն, 10 ձայն՝ ԲՀԿ-ն, 4 ձայն՝ «Լուսավոր Հայաստանը»:

Գեղարքունիքի խոշոր ընտրատեղամասերում ձայների հաշվարկը շարունակվում է:

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս