Երկու տարբերակն էլ հանգամանալից քննարկվում է. Միրզոյանը` օրենսդիրում կամ գործադիրում պաշտոնավարելու մասին

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն անդրադարձավ իր հետագա պաշտոնավարման հնարավորություններին և նշեց, որ քննարկվում է թե օրենսդիրում, թե գործադիրում գործունեություն ծավալելու հնարավորությունը: «Երկու տարբերակն էլ շատ հանգամանալից կերպով քննարկվում է թիմի ներսում: Ես ուզում եմ, որ «Իմ քայլը» դաշինքը հավաքի հնարավորինս շատ քվե, արժանանա հնարավորինս շատ մարդկանց վստահությանը: Մի քանի ժամից պարզ կլինի»,- ասաց Միրզոյանը` «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում լրագրողների հետ զրույցում:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել տարբեր միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների հետ, որոնք զարմացած արձանագրել են, որ նույն ընտրական օրենսդրությամբ, նույն ընտրական ինստիտուտներով, նույն ԿԸՀ կազմով միանգամայն այլ ընտրական գործընթացներ են կազմակերպվում: «Այս առումով, իհարկե, թվերը վստահելի են: Բացի այդ, բոլոր տեղամասերում կան տեսախցիկներ, կան դիտորդներ, հանձնաժողովականներ, լրագրողներ և այլն»,- ասաց նա:

Միաժամանակ, Միրզոյանը տեղեկացրեց, որ շուտով նախընտրական շտաբ է ժամանելու վարչապետի պաշտոնակատար, դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31