Ավանում «Միլենա» տաքսի ծառայության մեքենայով ընտրակաշառք բաժանելու մասին հաղորդումն ուղարկվել է դատախազություն
Ավան վարչական շրջանում «Միլենա» տաքսի ծառայության միջոցով ընտրակաշառք բաժանելու մասին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի հայտարարության մասին factor.am-ի հրապարակումը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կողմից ուղարկվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոանիսյանը Factor․am-ի հետ զրույցում ասել էր, որ Ավանում «Միլենա» տաքսի ծառայության միջոցով ընտրակաշառք էին բաժանում։