Լոռու մարզում ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուն 6-րդ տեղից հայտնվել է 7-րդում

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ռեյտինգային ցուցակով Լոռու մարզում առաջադրված թեկնածուներից Գևորգ Սուքիասյանը քվեաթերթիկում 6-րդ տեղից հայտնվել է 7-րդում:

«6/6-ն էի, այսօր տեսել ենք, որ 6/7-ն եմ՝ ամբողջ մարզում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գևորգ Սուքիասյանը:

Հիշեցնենք, որ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ռեյտինգային թեկնածուն՝ Արա Մարկոսյանը  ևս, քվեաթերթիկում  6-րդ տեղից այսօր հայտնվել է 5-րդում:

«3/03 Արաբկիր համայնքի բոլոր ընտրատեղամասերում կուսակցության պատգամավորի ռեյտինգային թեկնածուն՝ Արա Մարկոսյանը, ԿԸՀ-ի կողմից հրապարակված ցուցակում 6-րդ համարն էր, իսկ այժմ՝ համար 5-ը: Նա իր քարոզարշավային գովազդներն արել է 6-րդի համար, իսկ այժմ հայտնվել է 5-ում»,- քիչ առաջ  168.am-ին հայտնել էին  կուսակցությունից:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս