Ռեյտինգային թեկնածուն քվեաթերթիկում 6-րդ տեղից հայտնվել է 5-րդում

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ռեյտինգային թեկնածուն՝ Մարկոսյան Արան, քվեաթերթիկում  6-րդ տեղից հայտնվել է 5-րդում:

«3/03 Արաբկիր համայնքի բոլոր ընտրատեղամասերում կուսակցության պատգամավորի ռեյտինգային թեկնածուն՝ Արա Մարկոսյանը, ԿԸՀ-ի կողմից հրապարակված ցուցակում 6-րդ համարն էր, իսկ այժմ՝ համար 5-ը:

Նա իր քարոզարշավային գովազդներն արել է 6-րդի համար, իսկ այժմ հայտնվել է 5-ում»,- 168.am-ին հայտնեցին կուսակցությունից:

Անի Կարապետյան

 

 

Տեսանյութեր

Լրահոս