Վարչական ռեսուրս կիրառողները կպատժվեն. Նիկոլ Փաշինյան

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց թիվ 8/16 ընտրատեղամասում (Երևանի 133 մանկապարտեզ):

«Քվեարկել եմ հանուն ազատ, երջանիիկ և հզոր Հայաստանի»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Ըստ նրա՝ ընտրությունների ընթացքի հետ կապված առանձնապես խնդիրներ չկան։ Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, թե վարչական ռեսուրս է կիրառվել, Ն.Փաշինյանը պատասխանեց, որ եթե կա վարչական ռեսուրսի կիրառում, ապա կիրառողները կպատժվեն։

 

 

Տեսանյութեր

Լրահոս