Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկիին և ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդային:

Նշելով, որ դիտորդական խմբում ընդգրկված են ութ երկրների ութ տասնյակից ավելի ներկայացուցիչներ՝ պարոն Գումինսկին ներկայացրել է առաքելության մանդատը, ընտրական գործընթացի կազմակերպման, նախընտրական քարոզարշավի ընթացքի վերաբերյալ իրենց գնահատականներն ու դիտարկումները:

Զրուցակիցները խոսել են նաև ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության հետագա զարգացման մասին:

Նախագահ Սարգսյանը կարևորել է համագործակցության ընդլայնումը, մասնավորապես առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային ոլորտներում առկա մեծ ներուժն առավելագույնս օգտագործելու անհրաժեշտությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս