ՊՍԺ-ն հերքել է Նեյմարի և Մբապեի հավանական վաճառքի մասին լուրերը
ՊՍԺ-ն հերքել է L’Equipe թերթի տարածած տեղեկությունն այն մասին, որ ակումբը քննարկում է հարձակվողներ Նեյմարի և Կիլիան Մբապեի վաճառքի հնարավորությունը՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները պահպանելու համար:
«Այս ապատեղեկատվությունը նպատակ ունի հերթական անգամ փչացնել մեր ակումբի և մամուլի միջև հարաբերությունները: Սա հերթական փորձն է՝ վատթարացնել ՊՍԺ-ի շուրջ մթնոլորտը:
Չորեքշաբթի՝ «Ստրասբուրգի» հետ խաղից առաջ, L’Equipe-ը հորինել է և շապիկին տեղադրել է «Կավանիի խնդիրը»: Հաշվի առնելով ՊՍԺ-ին նվիրված մեծ քանակությամբ խմբագրականները, հարկ է մտածել այդ թերթի խմբագրական կազմի շիզոֆրենիկ խանգարման մասին:
Չնայած ապատեղեկատվության հոսքին և L’Equipe-ի՝ մեզ անհանգստություն պատճառելու համառ փորձերին, ՊՍԺ-ն շարունակում է մնալ ամենահայտնի և հաջողակ ֆրանսիական ակումբը», – ասվում է ՊՍԺ-ի պաշտոնական հայտարարության մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը