«Տարվա լավագույն մարզիկի» կոչման համար կպայքարեն 21 մարզիկներ
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ներկայացրել է 2018 թվականի «Տարվա լավագույն մարզիկներ» հավակորդների ցուցակը:
Տարվա լավագույնի կոչման համար կպայքարեն` Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Կարեն Ասլանյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Հայկ Գասպարյանը (ուշու), Արթուր Թովմասյանը (մարմնամարզություն), Դավիթ Կասումյանը (ուշու), Ֆերնդինանդ Կարապետյանը (ձյուդո), Տիգրան Կիրակոսյանը (սամբո), Վլադիմիր Հարությունյանը-Լեւ Սարգսյանը (ջրացատկ, սինքրոն աշտարակացատ), Արսեն Ղազարյանը (սամբո), Մաքսիմ Մանուկյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Սիմոն Մարտիրոսյանը (ծանրամարտ), Գոռ Մինասյանը (ծանրամարտ), Գրիգոր Մխիթարյանը (սամբո), Հենրիխ Մխիթարյանը (ֆուտբոլ), Արթուր Շահինյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Դավիթ Պետրոսյանը (սամբո), Մարկոս Պիզելլին (ֆուտբոլ), Սարգիս Արթուրի Սարգսյանը (խուլերի հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Սարգիս Մուրադի Սարգսյանը (ուշու), Էդգար Ստեփանյանը (հեծանվասպորտ), Վաչիկ Վարդանյանը (սամբո):
Քվեարկությունը կավարտվի 2018 թվականի դեկտեմբերի 21-ին ժամը 18:00-ին: