«Տեղի ունեցածն ուղղակի խայտառակություն է. կասկած չունեմ, որ Ռոբերտ Քոչարյանը հայտնվելու է ազատության մեջ». Վիկտոր Սողոմոնյան

«Նախ հարկավոր է պարզել՝ արդյո՞ք ՔՕ-ում 2008թ. դեպքերի ժամանակ եղել է մի նորմ, որը եղել է ՔՕ-ով հետապնդելի։ Սա քրեական իրավունքի առաջին սկզբունքն է, եթե արարքը չի համարվում հանցագործություն, անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության, սա շատ լուրջ խնդիր է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը։

Պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ եթե քննիչն ընդունում է որևէ խափանման միջոց և գտնում է, որ այդ խափանման միջոցը բավարար է, ապա կալանավորման մասին խոսք լինել չի կարող.

«Նախկինում ներկայացվել էին միջնորդություններ՝ հիմք ընդունելով ՎԴ որոշումը՝ հետ պահանջել Քոչարյանի անձնագիրը, որպեսզի կարճաժամկետ այց կատարի արտասահման։ Դրա մասին նաև ՀՔԾ պետն էր հայտարարել, որ իրավական որևէ խոչընդոտ չկա, բայց եթե Քոչարյանը փորձի ՀՀ սահմանը լքել, ՀՔԾ-ն դա կմեկնաբանի որպես խուսափելու փորձ։ Այն պարագայում, երբ վարույթն իրականացնող մարմինը հասկացավ, որ որևէ մեխանիզմ չունի, որ կարողանա այդ խախտումները շարունակել, ընդամենը տեխնիկական այդպիսի քայլի գնաց՝ ընդունեց խափանման նոր միջոց, որի բողոքարկման արդյունքում միայն հնարավոր կլիներ հետ վերցնել Քոչարյանի անձնագիրը։ Բողոքարկման նման պրոցեսն այս պահին ընթացքի մեջ է»։

Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն էլ հայտարարեց. «Այսօր Վերաքննիչ դատարանն ուժի մեջ թողեց «Հրաչի, թե Վաչեի» որոշումը, որն ուզեր-չուզեր կալանքը պետք է տար։ Այդ բոլոր խոսակցությունները, որ մենք լսում, ծիծաղում, զարմանում էինք, որ կարելի է այդ կարգի թքած ունենալ հասարակական կարծիքի վրա, այսինքն՝ ինչ-որ նեղ շահերից, գուցե անձնական դրդապատճառներից ելնելով՝ որոշել, որ ՀՀ երկրորդ նախագահին պետք է կալանավորել։ Այսինքն՝ այնպիսի երևույթի հետ գործ ունենք, որն աննախադեպ է մեր պատմության մեջ։ Սա բիրտ ճնշման արդյունքում կայացված «Հրաչի, թե Վաչեի» որոշումը ընդունել են։ Տեղի ունեցածն ուղղակի խայտառակություն է՝ նկատի ունեմ այս պատմությունը սկզբից մինչև վերջ»։

Կարդացեք նաև

Սողոմոնյանը որևէ կասկած չունի, որ Ռոբերտ Քոչարյանը հայտնվելու է ազատության մեջ. «Ուղղակի ժամանակներ են, պետք է անցնեն, պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի»։

Տեսանյութեր

Լրահոս