Վրաստանն արգելել է Իրանի 200 քաղաքացիների մուտքը երկիր. Թեհրան
Վրաստանի սահմանապահները երկիր չեն թողել Իրանի 200 քաղաքացիների, թեեւ նրանց փաստաթղթերը կարգին են եղել: Այս մասին, ինչպես հայտնել է Netgazeti հրատարակությունը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրամ Քասեմին՝ չճշտելով, թե որ ժամանակի մասին է խոսքը: Նա միայն ասել է, որ դա տեղի է ունեցել «մինչեւ դեկտեմբերի 3-ը»։
Քասեմին հավելել է, որ ԱԳ նախարարությանը հասկանալի չէ պատճառը, թե ինչու Վրաստանի սահմանապահները երկիր չեն թողել իրանցիներին: Նա հայտարարել է, որ Թեհրանը կշարունակի Թբիլիսիի հետ բանակցությունները այս խնդիրը լուծելու համար: Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, իր հերթին, ասել է, որ վրացական կողմն այլ տվյալներ ունի:
Մինչդեռ, Ինչպես գրում է «Գրուզիա Online»-ը, նոյեմբերի 30-ին Իրանի Իսլամական Հանրապետության 18 քաղաքացիներ չեն կարողացել մուտք գործել Վրաստան, թեեւ նրանք հետադարձ տոմսեր եւ ապահովագրություն են ունեցել: