Հացադուլի պատճառով տասնյակ քրդամետ գործիչներ են ձերբակալվել Թուրքիայում
Ուրֆա քաղաքում հացադուլ իրականացնելու պատճառով ձերբակալվել է Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) 38 ներկայացուցիչ:
Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber-ը:
Ձերբակալության պատճառը եղել է կուսակցության ներկայացուցիչների կողմից ի աջակցություն բանտարկված քուրդ պատգամավոր Լեյկա Գյուվենի իրականացրած 3 օրյա հացադուլը:
Ոստիկանությունը նաև խուզարկություն է իրականացրել կուսակցության Ուրֆայի մասնաճյուղում:
Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) ներկայացուցիչների հացադուլը որակվել է որպես «ահաբեկչության քարոզչություն»: