Բաժիններ՝

Թրամփը Հիզեր Նոյերթին կնշանակի ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 7-ին կհայտարարի երկրի Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Հիզեր Նոյերթին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ նշանակելու իր որոշման մասին, որն այդ պաշտոնում կփոխարինի Նիկի Հեյլիին: Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը:

«Թրամփը հայտարարություն կանի ուրբաթ առավոտյան իր Twitter-ում»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ այդ պաշտոնում Նոյերթի նշանակման վերաբերյալ հայտնել էին նաեւ ամերիկյան այլ ԶԼՄ-ներ: Հիզեր Նոյերթը Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար է դարձել 2017 թվականի ապրիլին: Նա աշխատել է երկու պետքարտուղարների՝ Ռեքս Թիլերսոնի եւ նրան փոխարինած Մայք Փոմպեոյի օրոք: Մինչ այդ նա Fox News-ի լրագրող է եղել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս