Բաժիններ՝

«Հույս ունեմ, որ իմ արժանի պատիժը կստանամ դրա համար». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ այսօր մետրոյից ուղիղ հեռարձակում կատարելուն:

«Ես հույս ունեմ, որ իմ արժանի պատիժը կստանամ դրա համար: Ինչ հասնում է օրենքով՝ պատրաստ եմ կրել», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, թե առաջին անգամը չէ, որ ինքը մետրոյից ուղիղ հեռարձակում է արել։

«Բոլոր քարոզարշավներից նույն բանն արել եմ Երևանի մետրոպոլիտենում, եթե ինչ-որ բան այն չի եղել՝ պատրաստ եմ կրել օրենքի  ողջ խստությամբ իմ պատիժը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս