Բաժիններ՝

«Փարիիզը պատկանում է բոլոր ֆրանսիացիներին». Փարիզի քաղաքագլուխը դեմ է արտահայտվել բողոքի փողոցային ակցիաներն արգելելուն

Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն դեկտեմբերի 5-ին հայտարարել է, որ դատապարտում էվերջերս մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունները, բայց էր ցանկանա, որ երկրի իշխանությունները բողոքի ակցիաների արգելք սահմանեին։

«Ես չեմ ցանկանում, որ ցույցերն արգելվեն»,- ասել է Իդալգոն ֆրանսիական տարածաշրջանային մամուլի EBRA ասոցիացիային տված հարցազրույցում:

«Փարիիզը պատկանում է բոլոր ֆրանսիացիներին: Նրանց իրավունքն է՝ ժամանել Փարիզ եւ մասնակցել բողոքներին»,- նշել է նա: Դրա հետ մեկտեղ քաղաքական գործիչը դատապարտել է անկարգությունները, որոնցից տուժում են տեղի բնակիչներն ու ոստիկանները, ինչպես նաեւ խանութների ու առեւտրական կետերի սեփականատերերը:

«Ես դատապարտում եմ բռնությունը: Անկարգությունները չպետք է կրկնվեն»,- հավելել է Փարիզի քաղաքագլուխը: Ֆրանսիական ԶԼՄ-ները հիշեցնում են, որ առաջիկա շաբաթ օրը Ֆրանսիայում նախատեսված է «դեղին բաճկոնավորների» հերթական խոշոր ակցիան:

Facebook-ում շարժման խմբում ներկայում այդ միջոցառմամբ «հետաքրքրվում է» 20 հազար մարդ: Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը դեկտեմբերի 4-ին հայտարարել է, որ հանրապետության իշխանությունները պաշտոնապես բենզինի եւ դիզվառելիքի գների աճի մորատորիում են սահմանում վեց ամսով:

Ավտոլցկայանների տարիֆների վրա մորատորիումի սահմանումը «դեղին բաճկոնավորների» շարժման մասնակիցների պահանջներից մեկն էր: «Ոչ մի հարկ չի կարող հասարակության միասնությունից թանկ լինել»,- ասել է Ֆիլիպը:

«Ես անսացի ֆրանսիացիների ցասմանը»,- հավելել է նա: Նաեւ երկրում որոշվելէ կես տարով հետաձգել ավտոմեքենաների տեխնիկական հսկողության նոր կանոնների սահմանումը: Դրա հետ մեկտեղ վարչապետը խոստացել է առաջիկա բանակցությունների ընթացքում հասնել ավելի մատչելի համակարգի ընդունման, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս