
Չինաստանում շագանակագույն ձյուն է տեղացել

Չինաստանի հյուսիս – արեւմուտքում տեղացել է ձյուն, որը տիրամիսու է հիշեցնում: Տեսանյութում ցուցադրված են արտասովոր բնական երեւույթի կադրերը։ Չինաստանի հյուսիս – արեւմուտքի Ուրումչի քաղաքում արտասովոր շագանակագույն ձյուն է տեղացել:
Տարօրինակ բնական երեւույթը բացատրվում է բավականին պարզ, պատճառը դարձել է անապատից բերված վիթխարի քանակությամբ փոշին: Մինչ այդ քաղաքում սաստիկ քամիներ էին մոլեգնում, որոնք էլ ավազ են բերել: